Հեզեր Դաքվորտը գիտի մայրության բոլոր նրբությունները, և հիմնվելով սեփական փորձի վրա՝ ցանկանում է կարևոր հիշեցում կատարել ողջ աշխարհի մայրերի համար:Ցավոք, այդ ճշմարտությունը կինը հասկացավ իր ընտանիքում եղած մեծ դժբախտությունից հետո:
Հեզերն իր պատմությամբ կիսվել է ֆեյսբուքում և այն վերնագրել. «Կապույտ բիծ»:Կինը պատմում է, որ ժամանակին նա ուներ 2 տարեկան եռյակ տղաներ և 4 ամյա որդի: Այդ երեկո նա փորձում էր քնեցնել երեխաներին, ովքեր չափից ավել ակտիվացել էին և չէին ուզում պառկել:
Ամեն մեկը մի կողմ էր վազում: Տղաները երգ էին միացնում, գոռում և խաղում: Տանն իսկական քաոս էր:
-Իմ ձեռքերը միշտ զբաղված էին, իսկ սիրտս ցավում էր նրանց համար…
Երբ հոգնած և ուժասպառ մայրը վերջապես կարողացավ կերակրել և պառկեցնել քնելու իր չորս ավազակներին, նոր սպիտակ գորգի վրա թանաքի հետքեր տեսավ: Թանաքի հետքեր կային նաև եռյակ տղաներից մեկի՝ Ջեյկոբի գիշերազգետսի, անկողնու և ամբողջ մարմնի վրա:Երևի պետք չէ ասել, թե որքան մեծ էր Հեզերի զայրույթը:
-Ես բարկացած գրկեցի Ջեյկոբին և տարա լոգարան լվացվելու, մինչ ամուսինս փորձում էր մաքրել գորգը: Հիասթափության արցունքները հոսում էին աչքերիցս, ես ավելի շատ ինձ վրա էի բարկացած, որ գրիչը թողել էի երեխաների համար հասանելի տեղում:
Թանաքի հետքն այդպես էլ չմաքրվեց, նույնիսկ պրոֆեսիոնալ մաքրուհին չկարողացավ լուծել այդ խնդիրը:
Հեզերն ամեն անգամ զայրանում էր, երբ տեսնում էր կապույտ բիծը գորգի վրա:
-Այդ կապույտ հետքը ինձ կարծես խանգարում էր ապրել, ես ատում էի այն,-հիշում է Հեզերը:
Ցավոք, որոշ ժամանակ անց գրիչը կոտրած երեխայի՝ Ջեյկոբի մոտ քաղցկեղ ախտորոշվեց: Երկու տարի անց երեխան մահացավ…
-Բիծը մնաց նույն տեղում, իսկ որդիս գնաց…այդ կապույտ բիծն ինձ անդադար որդուս է հիշեցնում: Նաև հիշեցնում է այն մասին, որ պետք չէ դժգոհել անպետք մանրուքների պատճառով, որոնք կյանքում ոչ մի կարևորություն չունեն:
Դա մշտական հիշեցում է, որ պետք չէ ուշադրություն դարձնել մանրուքներին, քանի արժեք ունեն ոչ թե իրերը, այլ մարդիկ:Կնոջ համար այժմ երեխաների անկարգություններն իսկական օրհնանք են…նա ցանկանում է ասել բոլոր մայրերին, որ պետք է հաճույք ստանալ այն ամենից, ինչ անում են երեխաները: